Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Բջնիի ճանապարհին մեքենաներ են բախվել միմյանց. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

19 Հուլիս, 2019 11:07
Բջնիի ճանապարհին մեքենաներ են բախվել միմյանց. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հուլիսի 18-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-5 ավտոճանապարհի Արզական-Բջնի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են Lada Kalina (վարորդ՝ Մ.Ղ., ծնված 1979 թ.) և Volkswagen Vento (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Lada Kalina մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Բժիշկները Մ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս.Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, սահմանազատել տարածքը, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին