Կարևոր իրադարձություններ

Օսիպյանը՝ վիրավոր ոստիկանների վիճակի մասին

18 Հուլիս, 2019 12:59
Օսիպյանը՝ վիրավոր ոստիկանների վիճակի մասին

Երեկ Իջևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանների վիճակը բավարար է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վալերիյ Օսիպյանը։

«Միջադեպի հետևանքով 12 ոստիկան տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն։ Տուժած ոստիկանների առողջական վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել»,- ասաց Օսիպյանը:

Հարցին՝ ոստիկանական ուժերը մնալո՞ւ են Իջևանում՝ Օսիպյանը պատասխանեց. «Չեմ ուզում պարզաբանել ոստիկանության հետագա մարտավարությունը, բայց թույլ չենք տա, որ անօրինական գործողությունները շարունակվեն»:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին