Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

17 Հուլիս, 2019 21:31
Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է վերջին շաբաթներին խնդրո առարկա հանդիսացող Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին.

Մասնավորապես, ասվում է.

Օրենսդրի կողմից քաղաքացիության ցենզի սահմանումը պայմանավորված է նաեւ նրանով, որ քաղաքացիության առանձնահատկությունն այն է, որ տվյալ պետության քաղաքացին հանրային իրավունքի բնագավառում պետության հետ իրավահարաբերություններում հանդես չի գալիս միայն որպես պետության ինքնիշխանության ազդեցության օբյեկտ, այլ դիտվում է որպես պետության ինքնիշխանության մասնակից, օժտված լինելով անհրաժեշտ իրավունքներով: Քաղաքացիության արդյունքում անձը մի կողմից գտնվում է իր պետության իրավազորության ներքո, եւ անվերապահորեն ենթարկվում է ինքնիշխանությանը, իսկ մյուս կողմից՝ պետությունը ճանաչում եւ ապահովում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու / ընտրելու եւ ընտրվելու/ եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը:

Քաղաքական առումով մենք յուրաքանչյուր քայլափոխի ընդգծելով Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավասու պետության կարեւորությունը, այս տեսանկյունից դիտարկելով հարցը, մեզ անհրաժեշտ է առավել եւս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա, ինչը նույնպես պետականության անհրաժեշտ ատրիբուտներից է»։

 

Լրահոս

Դիտել ավելին