Կարևոր իրադարձություններ

Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց. ՀՀ վարչապետ

17 Հուլիս, 2019 21:19
Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց. ՀՀ վարչապետ

«Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, որովհետև այն կարդալով ես հասկացա, որ 2018թ.-ին՝ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և դրանով զբաղված լինելով, միգուցե մասնագիտական նրբությունների չիմացության պատճառով, չենք նկատել, որ նույնամասշտաբ մանիպուլյացիան տեղի է ունեցել ՍԴ-ում»,-այսօր Ազատություն TV-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, հայտնի հանգամանքների բերումով ՍԴ-ն ՀՀ-ում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետև ի վերջո այն վավերացրել է 1996թ-ից սկսած բոլոր ընտրակեղծիքները և, ըստ էության, կա վստահության ճգնաժամ նաև ՍԴ-ի նկատմամբ:

Վարչապետի խոսքով, Հայաստանն այսօր չունի այն Սահմանադրական դատարանը, որը նկարագրված է Սահմանադրության մեջ, քանի որ նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ-ի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց ներիշխանական գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում:

«Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը, Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահի պաշտոնը: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց և նրա փոխարեն առաջադրվեց, ԱԺ-ի կողմից ընտրվեց ՍԴ անդամ և նախագահ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ինքը ՍԴ-ն»,-ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին