Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանը ռուս լրագրողին ներկայացրել է Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները (տեսանյութ)

17 Հուլիս, 2019 17:28
ՀՀ դեսպանը ռուս լրագրողին ներկայացրել է Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին ներկայացրել է Մոսկվայում Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները, որտեղ տեղակայված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:  Տողանյանը պատմել է, թե ինչպես են Լազարյանները հաստատվել Ռուսաստանում և փոքրիկ տնակից մեծ կալվածքներ ստեղծել:

«Ռուս-պարսկական պատերազմից հետո մեր շատ հայրենակիցներ ժամանել են Ռուսաստան, տեղակայվել են Աստրախանում: Այնտեղից էլ Լազարյանները տեղափոխվել են Մոսկվա ու Պետերբուրգ։ Եվ 17-րդ դարի վերջում այս թաղամասում գտնվող աղյուսե ոչ մեծ տնակը Լազարյանները գնել են, և սկսել կառուցել այս տունը»,- նշել է Տողանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին