Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է

16 Հուլիս, 2019 22:35
Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։

Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում է տրվել հնարավոր բոլոր խնդիրներին՝ կապված ոռոգման ջրի մատակարարման հետ։ Արտաշատ ՋՕԸ-ի ղեկավարությանը հանձնարարվել է ոռոգման թեժ շրջանում ավելի ճկուն գործել և միշտ պահպանել արդար բաշխման սկզբունքը։ Տիղմից ու ջրաբերուկներից ջուրն ազատելու համար էլ հանձնարարվել է լրացուցիչ ցանցեր դնել, որպեսզի աղբը չխցանի ջրանցքներն ու առուները։

Տեղում որոշում է կայացվել նաև եկող տարվա հիմնանորոգումների ծրագրում ընդգրկել նախագիծ, որով պոմպակայանից դուրս եկող երկրորդ խողովակաշարը կկառուցվի՝ 800 մետր երկարությամբ, որպեսզի ջրատվությունն ավելանա։

Կայացած երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում Քաղցրաշեն համայնքի բնակիչներն իրենց հերթին խոստացել են պայմանագրեր կնքել և ժամանակին վճարել ստացած ջրի դիմաց։ Հարություն Գուլյանը քաղցրաշենցիներին հորդորել է ոռոգման հետ կապված ցանկացած հարցով դիմել ուղիղ Ջրային կոմիտեին և անձամբ իրեն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին