Կարևոր իրադարձություններ

Չելյաբինսկում կկառուցվի առաջին հայկական եկեղեցին

16 Հուլիս, 2019 21:18
Չելյաբինսկում կկառուցվի առաջին հայկական եկեղեցին

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կոտովան ստորագրել է առաջին հայկական եկեղեցու կառուցման թույլտվության մասին հանձնարարականը:

 

«Որոշվել է թույլտվություն հանձնել տեղի կրոնական կազմակերպությանը հողատարածքի օգտագործման և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու» կապիտալ շինարարության համար»,-  Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է քաղաքապետարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին տեղակայված է լինելու քաղաքի Կուրչատովսկի շրջանի Բեյվելի փողոցում:

 

Շինարարության համար հատկացված հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 315 քառ. մետր:

 

Լրահոս

Դիտել ավելին