Կարևոր իրադարձություններ

Հայաստանում զբոսաշրջությունը աճել է. Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս, 2019 19:10
Հայաստանում զբոսաշրջությունը աճել է. Նիկոլ Փաշինյան

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը». գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին