Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի խճուղում 42-ամյա քաղաքացին 2 մետրից ընկել է ձորակը

13 Հուլիս, 2019 16:09
Ծիծեռնակաբերդի խճուղում 42-ամյա քաղաքացին 2 մետրից ընկել է ձորակը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 18:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Հ.Թ.-ն (ծնված 1977 թ.) ընկել է ձորակը (մոտ 2 մ բարձրություն):

Փրկարարները ձորակից դուրս են բերել քաղաքացուն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին