Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Լիլիթ Մակունց

12 Հուլիս, 2019 15:48
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Լիլիթ Մակունց

Ստամբուլյան կոնվենցիան դեռեւս շրջանառության մեջ դրված չէ եւ այն անգամ պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա նշեց, կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, բայց շրջանառության մեջ դրված չէ: «Չնայած այն հանգամանքին, որ դեռեւս ԱԺ-ում պաշտոնապես շրջանառված չէ, բայց մենք ուսումնասիրում ենք այն»,-ասաց Մակունցը:

Նա հերքեց, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների նկատմամբ ճնշումներ կան, որ այդ կոնվենցիայի մասին տեսակետ չհայտնեն.

«Նման բան չկա եւ չի կարող լինել: Այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվերցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում:

Ինչ վերաբերում է դիրքորոշում հայտնելուն, ապա առանձին պատգամավորներ ձեր հարցապնդումների շրջանակներումներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Այս առումով բավականին ակտիվ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Այնպես որ որեւէ ճնշման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ իրենք պատաստվում են խորքային ու մանրամասն քննարկում ծավալել այդ հարցով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին