Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում մանկապիղծներին քիմիական ամորձատման կենթարկեն

11 Հուլիս, 2019 22:09
Ուկրաինայում մանկապիղծներին քիմիական ամորձատման կենթարկեն

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ եւ ընդհանրապես որպես օրենք է ընդունել «Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերում մանկահասակ, սեռական հասունացման չհասած անչափահաս անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների համար պատասխանատվության խստացման փոփոխությունների մասին» որոշումը (№ 6449): ՈՒՆԻԱՆ-ը փոխանցում է, որ որոշմանը կողմ է քվեարկել ժողովրդական պատգամավորներից 247-ը:

Օրենքով Ուկրաինայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների միջոցով խստացվում է անչափահաս անձանց բռնաբարության եւ այլասերման համար պատասխանատվությունը: Այսպես՝ ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված՝ 59 -1 «Հարկադիր քիմիական ամորձատում»: Ըստ այս հոդվածի՝ հարկադիր քիմիական ամորձատման պատիժն իրականացվում է դատապարտյալին հարկադիր հակաանդրոգեն դեղամիջոցներ ներարկելով, որը բաղկացած է քիմիական նյութերից, որոնց նպատակն է լիբիդոյի եւ սեքսուալ ակտիվության նվազեցումը: Նախատեսված է, որ հարկադիր քիմիական ամորձատումը նախատեսված չէ այն անձանց համար, որոնք հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը, եւ 65-ից մեծ անձանց համար:

Կառավարությանը հանձնարարվել է օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել անձանց հրապարակային ռեեստրի ստեղծումը, որոնք ազատազրկման են դատապարտվել հետեւյալ հոդվածներով՝ անչափահասի բռնաբարություն, ոչ բնական ճանապարհով սեռական կիրքը բռնությամբ բավարարել, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, սեռական հարաբերություն անձի հետ, որը սեռական հասունացման չի հասել, անչափահասների այլասերում:

Դրանից բացի, Գերագույն ռադան փոփոխություններ է կատարել Ուկրաինայի Քրեակատարողական օրենսգրքում եւ «Ազատազրկման վայրերից ազատված անձանց վարչական հսկողության մասին» օրենքում, մասնավորապես հավելելով նրանց անձանց կարգով, որոնք ազատազրկման են դատապարտվել անչափահասի բռնաբարության, ոչ բնական ճանապարհով սեռական կիրքը բռնությամբ բավարարելու, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, սեռական հասունացման չհասած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, անչափահասների այլասերման համար:
 

Լրահոս

Դիտել ավելին