«Որևէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։
«Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսևորե՞լ եք՝ որպես պետության ներկայացուցիչներ։ «Հայաստանը լքած բոլոր քաղաքացիները, առավել ևս՝ Վանո Սիրադեղյանը, պետք է օր առաջ լինեն Հայաստանում»:
Այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս։ «Շատ դժվար է, շատ տարիներ են անցել, և հոգեբանորեն դժվար է պատկերացնել` էս պահին Վանո Սիրադեղյանն ինչպես է իրականացնելու այդ քայլը, բայց որ նա անպայման պետք է գա, մի վայրկյան ես չեմ կասկածում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: