Կարևոր իրադարձություններ

Զոդի կամրջի ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը դեռ չի հաջողվել պարզվել

08 Հուլիս, 2019 20:00
Զոդի կամրջի ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը դեռ չի հաջողվել պարզվել

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղևորներից մեկի ինքնությունը դեպքից երկու օր անց դեռևս պարզված չէ: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ փորձագետներին առայժմ հաջողվել է պարզել միայն, որ մահացածը իգական սեռի է։ Մինչ այս պահը անհայտ քաղաքացու հարցով հարազատները ևս չեն դիմել իրավապահներին, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ մահացած կինը միայնակ է եղել։

Ինքնությունը չպարզված դիակից վերցվել է արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 

Նշենք, որ այսօր դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին