Կարևոր իրադարձություններ

12 վիրավոր ենք ունեցել. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդել վթարից տուժածների մասին. Shantnews.am

06 Հուլիս, 2019 19:49
12 վիրավոր ենք ունեցել. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդել վթարից տուժածների մասին. Shantnews.am

Արարատի ԲԿ-ում այժմ գտնվում է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Shantnews.am-ի թղթակցի ճշտող հարցին՝ թե տվյալ ԲԿ-ում հոսպիտալացվածները 6-ը չեն եղե՞լ, նախարարը նշել է, որ 4-ը դուրս են գրվել։

Նախարարի խոսքով՝ տուժածներից մեկը ներկայում գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբուժական բաժանմունքում, մեկ երեկա գտնվում է «Սուրբ Աստվածխամայր» ԲԿ-ում՝ ձեռքի կոտրվածքով, 4 հիվանդ գտնվում են Այրվածքաբանության կենտրոն, որից մեկը տեղափոխվում է «Արմենիա» ԲԿ։

«Բուն այրվածքային խնդիրն այնքան ծանր չէ, որքան մնացած խնդիրները, այսինքն՝ քրոնիկ հիվանդանություններ, կոտրավածքներ ունի, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիկ ԲԿ»,-ասել է նախարարը։ Տեղափոխվողը Սողոմոն Հակոբյանն է։

Վերոնշյալ կենտրոնում գտնվող 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիկները պայքարում են նրա կյանքի համար, մյուսինը՝ ծանր, երրորդինը՝ մինջին ծանրության։
 
 

Լրահոս

Դիտել ավելին