Կարևոր իրադարձություններ

Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Քանաքեռի 14-րդ փողոցի 36-ամյա մի բնակչի

05 Հուլիս, 2019 22:00
Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Քանաքեռի 14-րդ փողոցի 36-ամյա մի բնակչի

Հուլիսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Քանաքեռի 14-րդ փողոցի 36-ամյա մի բնակչի:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հուլիսի 3-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի, մարդուն առեւանգելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին