Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը». միայն հունիս ամսին՝ 26 գործուղում. «Փաստ»

05 Հուլիս, 2019 08:32
ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը». միայն հունիս ամսին՝ 26 գործուղում. «Փաստ»

««Փաստ» թերթն իր ուսումնասիրու­թյունն է կատարել և պարզել, որ միայն հունիս ամսվա ընթացքում իրականաց­վել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով: 

Ներկա­յացնում ենք վերջին մեկ ամսվա ընթաց­քում ԱԺ պատգամավորների գործու­ղումների «շքերթը», հունիսի 4-7-ը՝ Բելգրադ, հունիսի 5-8-ը՝ Բիշքեկ և Թբիլիսի, հունիսի 8-10-ը՝ Նուր-Սուլթան, հունիսի 10-12-ը՝ Մոսկվա, հունիսի 12-15-ը՝ Ուլան Բատոր, հունիսի 13-15-ը՝ Փարիզ, հունի­սի 19-23-ը, հունիսի 20-22-ը՝ Բեռն, հու­նիսի 23-29-ը Ստրասբուրգ, հունիսի 22- 29-ը Լուսակա (Զամբիայի Հանրապե­տություն) և Արաբական Միացյալ էմիրու­թյուններ, հունիսի 30-ից հուլիսի-2-ը՝ Դուբայ, հունիսի 24-26-ը՝ Կոպենհագեն, հու­նիսի 24-28-ը Տոկիո, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 26-27-ը՝ Հռոմ, հունիսի 24-25-ը Մադրիդ, հունիսի 26-27-ը՝ Լիսաբոն, հունիսի 26-28-ը՝ Հելսինկի, հունիսի 27-28-ը Մոսկվա, հունիսի 25-ին՝ Բուխարեստ, հունիսի 26-27-ը՝ Սոֆիա, հու­նիսի 27-29-ը Ցյուրիխ, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Բրյուսել, հունիսի 30-ից հու­լիսի 2-ը՝ Բրատիսլավա, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Մոսկվա: 

Այս ցուցակի ֆոնին ուշագրավ է հիշել, որ բոլորովին վեր­ջերս Կառավարությունն Աժ-ին իր պա­հուստային ֆոնդից հավելյալ գումար հատկացրեց, որովհետև ԱԺ-ն, դեռևս տարվա կեսը չանցած, այս տարվա գոր­ծուղումների բյուջեն արդեն սպառել էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին