Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է. Բաբայան

04 Հուլիս, 2019 14:55
Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է. Բաբայան

Մենք նամակ էինք գրել դատախազին, որի մասին բարձրաձայնվել է։ Մնացածն արդեն իրավապահ մարմինների քննարկելիքն ու պատասխանելիքն է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու փաստին։

«Եթե որևէ խոչընդոտ և առարկելիք չլինի դատախազության կողմից, և մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որևէ խնդիր չի լինի։ Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, և ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը և ըստ ֆունկցիաների վաճառելն է։ Օրինակ՝ կա և՛ հյուրանոց, և՛ այգիներ, և՛ ձիարշավարան, և՛ դաշտեր», - ասաց պաշտոնյան՝ գործընթացը որակելով որպես հանրային սեփականության վերադարձ։

 

Լրահոս

Դիտել ավելին