Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողի բուժման համար պետք է 35 000 եվրո, առայժմ հանգանակվել է 375 դոլար. «Armtimes.com»

03 Հուլիս, 2019 23:53
Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողի բուժման համար պետք է 35 000 եվրո, առայժմ հանգանակվել է 375 դոլար. «Armtimes.com»

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի ընկերներն արդեն մի քանի օր է՝ հանգանակություն են սկսել, որպեսզի նա հնարավորություն ունենա մեկնել Գերմանիա՝ անհրաժեշտ բուժումը ստանալու համար: Կառավարությունից սպասելիքներ կարծես թե այլեւս չկան:

«Ես սովորաբար իմ կյանքում ոչ մի բան չեմ սպասում, առավելեւս կառավարությունից, պետությունից: Սա ասում եմ ոչ թե որովհետեւ հիասթափված եմ կամ ինչ-որ բան, այլ ընդհանրապես չեմ սպասում: Դրա համար ընկերներս նախաձեռնեցին այդ հանգանակությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հայկը: Անհրաժեշտ գումարը 35 հազար եվրո է: Այս ընթացքում նրա հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 375 դոլար: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Հայկը, որ սկզբում ինքնուրույն նույնիսկ տեղաշարժվել չի կարողացել, Հայաստանում երկու վիրահատությունից ու վերականգնողական բուժումից հետո քայլում է ձեռնափայտի օգնությամբ: Ասում է՝ ըստ գերմանացի եւ իսրայելցի բժիշկների՝ դա բացառիկ երեւույթ է վերջին 70-75 տարիներին. «Իրենք ամենամեծ հրաշքը, որ պատկերացնում են, այն է, որ ես պետք է նստեի»:

Հայկ Սելխիյանը ապրիլի 4-ին Թալիշում վիրավորվել է գրադի ականի պայթյունից: Մարմնում մնացած բեկորներ կան: Դրանցից մեկն ընդհուպ մոտեցել է ողնուղեղին: Այժմ, արդեն, ըստ նրա, հայաստանցի մասնագետները հրաժարվում են իր հետ աշխատել, որովետեւ այդ վիճակում ռիսկային է, քանի որ յուրաքանչյուր շարժում կարող է բեկորը ճակատագրան ուղղությամբ տանել:

«Երեք տարի փորձել եմ Հայաստանի պայմաններում բուժվել, բայց վերջին մի տարին մեր բժիշկներն էլ գրեցին, որ իրենք չեն կարողանում այստեղ բուժել: Անցյալ տարի նոյեմբերին գնացել եմ Գերմանիա հետազոտման, մասնագետների եզրակացությունը հետեւյալն է եղել, որ իրենք վեց շաբաթում վերականգնողական բուժման միջոցով պետք է ոտքի կանգնեցնեն, ես առանց ձեռնափայտի ազատ տեղաշարժվեմ: Իսկ բեկորին, որը ողնուղեղիս մոտ է, ասացին՝ չենք համարձակվի դիպչել: Խորհուրդ տվեցին գնալ Շվեյցարիա՝ Ցյուրիխ քաղաքում գործող կլինիկա: Գերմանիայում ասացին՝ վերականգնողական միջոցներով քեզ կկանգնեցնենք ոտքի, հնարավոր է նաեւ օրգանիզմի վնասված ֆունկցիաներն էլ վերականգնվեն: Օրինակ տաքի ու սառի զգացողություն ընդհանրապես չունեմ»,- ասաց 33-ամյա Հայկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին