Կարևոր իրադարձություններ

Զաքիր Հասանովը տեսակցել է Ադրբեջանի ազգային հերոսի մորը

03 Հուլիս, 2019 23:26
Զաքիր Հասանովը տեսակցել է Ադրբեջանի ազգային հերոսի մորը

Ադրբեջանի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Բելառուսում գտնվող պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեսակցել է Ադրբեջանի ազգային հերոս Անատոլի Դավիդովիչի մորը՝ Կիմ Անդրեևնա Դավիդովիչին, ով բուժում է ստանում Մինսկի կլինիկական հիվանդանոցում, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:

Հիվանդանոցի պալատում՝ թեյի սեղանի շուրջ, Զաքիր Հասանովը հետաքրքրվել է Կիմ Անդրեևնայի առողջական վիճակով և բուժման ընթացքով: Զրույցի ընթացքում Զաքիր Հասանովը նշել է, որ Անատոլի Դավիդովիչի պայծառ հիշատակը Ադրբեջանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների միջև անխախտ բարեկամության խորհրդանիշն է:    

Հետո Զաքիր Հասանովը զրուցել է հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ: Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը իր վրա է վերցնում Կիմ Անդրեևնայի բուժման ծախսերը:  

 

Լրահոս

Դիտել ավելին