Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի Զագաթալայի շրջանում հուլիս ամսին ձյուն է տեղացել

02 Հուլիս, 2019 19:32
Ադրբեջանի Զագաթալայի շրջանում հուլիս ամսին ձյուն է տեղացել

Ադրբեջանի Զագաթալայի շրջանի բարձր լեռնային գոտիներում՝ Մեծ Կովկասի լեռների հարավային լանջերին ձյուն է տեղացել, հայտնում է APA TV հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, վերջին օրերին Ադրբեջանի հյուսիս-արևելյան շրջանում անկայուն եղանակ է, այս օրերին գրեթե ամեն օր շարունակվում են կարճատև անձրևները, օդի ջեմաստիճանը նվազել է, իսկ հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը սնդիկի սյունն իջել է՝ գրանցելով +13 աստիճան:

Հենց հուլիսի 1-ի գիշերն է Զագաթալայում ձյուն տեղացել: Նշվում է, որ առաջիկա օրերին Ադրբեջանի հարավային հատվածում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում, սակայն ջերմաստիճանի անկումը կպահպանվի:
 

Լրահոս

Դիտել ավելին