Կարևոր իրադարձություններ

Դավթաշենի կամրջի մոտ միմյանց են բախվել Mercedes-ն ու Nissan-ը

02 Հուլիս, 2019 11:28
Դավթաշենի կամրջի մոտ միմյանց են բախվել Mercedes-ն ու Nissan-ը

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող փոքր կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 RX 032 համարանիշի և Nissan մակնիշի 35 XF 698 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին