Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ անդամները պետք է աջակցեն ՀՀ դատական համակարգի փոփոխություններին. Մակունց

01 Հուլիս, 2019 14:29
ԲԴԽ անդամները պետք է աջակցեն ՀՀ դատական համակարգի փոփոխություններին. Մակունց

Կառավարող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության իրավաբաններից ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը կազմել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնի թեկնածուների համապատասխան ցուցակը։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի քննարկման ընթացքում, հուլիսի 1-ին ասել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը հետաքրքրվեց Մակունցից, թե ինչ սկզբունքով է «Իմ քայլը» դաշինքն առաջադրել Աննա Մարգարյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում։

Ընդ որում՝ Մակունցը նշեց, որ այդ ցուցակում մի քանի անգամ ավելի շատ թեկնածուներ են եղել, քան ԲԴԽ անդամի թափուր տեղերն էին։ «Բացի այդ, մենք ելել ենք այն չափորոշիչներից, որոնք պետք է բնորոշ լինեն Բարձրագույն դատական խորհրդի անդամին։ Ներառվել են նաեւ անձինք, որոնք, ըստ մեր զուտ սուբյեկտիվ դատողությունների, պատրաստ են գործել դատական բարեփոխման շրջանակում, եւ կարծում ենք, որ նրանց անհրաժեշտությունն իսկապես կա»,- պարզաբանել է խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

 

Լրահոս

Դիտել ավելին