Կարևոր իրադարձություններ

Հրազդանի քաղաքապետը զոհված զինվորի լուսանկարն է հրապարակել

26 Հունիս, 2019 20:54
 Հրազդանի քաղաքապետը զոհված զինվորի լուսանկարն է հրապարակել

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Քիչ առաջ տեղեկացա ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, Հրազդանի միկրոշրջան թաղամասի բնակիչ Հայկ Սուրենի Ալավերդյանի անժամանակ մահվան մասին: Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զինծառայողի հարազատներին»:

Հիշեցնենք,որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Նշենք,որ Հայկը 6ամսվա ծառայող էր, մինչ բանակ մեկնելը սովորում էր բարձրագույն  ուսումնական հաստատությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին