Կարևոր իրադարձություններ

ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց. Հրանտ Բագրատյան

25 Հունիս, 2019 14:28
ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց. Հրանտ Բագրատյան

ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց՝ հայտարարելով, որ ինքը ՍԴ նախագահն է: Livenews.am-ի եթերում նման կարծիք է հայտնել նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը:

 Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

«Հավանաբար ինքը նկատի ուներ, որ նախկինում եղել է ՍԴ անդամ և ՍԴ դատավոր և որ ինքն այս պահին միակ դատավորն է։ Ես իշխանությունների հետ շփումների ժամանակ արտահայտել եմ իմ դժգոհությունները՝ դատարան փակելու կամ այդպիսի հայտարարությունների մասով: Մի օր էլ մեկն իրեն կհայտարարի վարչապետ, մեկ այլ օր՝ նախագահ, սրանք պետք է կասեցվեն: Ես հորդորել եմ այսօրվա իշխանություններին՝ դա թույլ մի տվեք, հուսով եմ՝ նրանք իմ հորդորներին ականջալուր կլինեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին