Կարևոր իրադարձություններ

Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

23 Հունիս, 2019 11:34
Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։

Այս մասին սոցցանցերում գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Այլ տվյալներ զինծառայողի մասին առայժմ չկան, հայտնում է «ՌազմԻնֆո»-ն:

Նշենք, որ անհայտ են Էյվազովի մահվան հանգամանքներն, ըստ այդմ՝ չենք կարող ասել կորուստը մարտական է, թե՝ ոչ մարտական։

Այս մասին որևէ հայտարարություն չի արել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 16 կորստիմասին։

 
 

Լրահոս

Դիտել ավելին