Կարևոր իրադարձություններ

Պուտինը ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումներն արգելելու մասին հրաման է ստորագրել

21 Հունիս, 2019 23:11
Պուտինը ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումներն արգելելու մասին հրաման է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել, հայտնում է Ria-ն:

ՌԴ նախագահը նաեւ հանձնարարել է կառավարությանը՝ ապահովել Վրաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիների անվնաս վերադարձը հայրենիք:

Բացի այդ, Պուտինը հորդորել է տուրօպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը:

Հիշեցնենք, որ իրավիճակը Վրաստանում երեկվանից ծայրահեղ լարված է: Պատճառը ՌԴ դումայի պատգամավորի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնվելն էր: Երեկ երեկոյան մեկնարկած եւ այժմ էլ շարունակվող հակառուսական ցույցերը արյունոտ ընթացք են ունեցել, կան հարյուրավոր բերման ենթարկվածներ ու տուժածներ:

 

Լրահոս

Դիտել ավելին