Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ-ի հսկողությամբ Երևանում իրականացվել է մոտ 6 հեկտար խոտածածկ տարածքի այրում

21 Հունիս, 2019 20:23
ՀՀ ԱԻՆ-ի հսկողությամբ Երևանում իրականացվել է մոտ 6 հեկտար խոտածածկ տարածքի այրում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 21-ին ՀՀ մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ինչպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 6 հեկտար չոր խոտածածկույթ:

«Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի: 

Ժամը 10:01-ից մինչև ժամը 17:40-ը ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ-ի հարակից տարածքից դեպի Ֆուչիկի փողոց («Մաշկաբանության և սեռավարակաբանության» ԲԳԿ-ի հարակից թեք լանջ) իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 1,5 հա խոտածածկույթ։

Ժամը 11:02-ից մինչև ժամը 12:31-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Գ.Մահարու փողոցի մոտակայքում, իրականցրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ:

Ժամը 11:14-ից մինչև ժամը 13:09-ը ԵՓՎ թիվ 10 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում` հայկական զորամասի ետնամասում, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ։

Ժամը 11:36-ից մինչև ժամը 17:55-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում (Սարի Թաղ 10-րդ փողոցի հատված) իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ:

Ժամը 12:14-ից ԵՓՎ թիվ 4 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։

Ժամը 12:37-ից մինչև ժամը 17:36-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից տարածքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 1,5 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին