Կարևոր իրադարձություններ

Մոսկվան մեկնաբանել Է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները

21 Հունիս, 2019 13:00
Մոսկվան մեկնաբանել Է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները

Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Դա մեկ անգամ եւս ցույց Է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել Է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել Է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ:

«Ինչ վերաբերում Է մեր հարաբերությունների հարցին, ապա մենք կշարունակենք մեթոդաբար, հանգիստ աշխատել Թբիլիսիի հետ մեր հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ, հավելել Է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին