Կարևոր իրադարձություններ

Վրաստանի խորհրդարանում միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

20 Հունիս, 2019 14:29
Վրաստանի խորհրդարանում միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը, հայտնում է «Ալիք Մեդիան»:

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել նիստը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին