Այս կիրակի «Հայաստան» համահայկական հիմնադրամը կսկսի եկող տարվա ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպվող դրամահավաքը: Հոկտեմբերի 18-ին հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպելու:
Հիմնադրամից տեղեկացանք, որ նոյեմբերի 1-ին կտրվի sms եւ փոստային նվիրատվությունների մեկնարկը, նոյեմբերի 18-22-ին Ֆրանսիայի տեղական մարմինը կիրականացնի համաեվրոպական ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնը, իսկ նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում տեղի կունենա ամենամյա հեռուստամարաթոնը: