Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի միլիարդատերն Օքսֆորդի համալսարանին պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունն է կատարել

19 Հունիս, 2019 21:47
Ամերիկացի միլիարդատերն Օքսֆորդի համալսարանին պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունն է կատարել

Ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Շվարցմանն Օքսֆորդի համալսարանին 150 մլն ֆունտ ստերլինգ է նվիրաբերել՝ արհեստական բանականության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

 Ինչպես հաղորդում է РБК-ն՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին, հիմնադրամին փոխանցված գումարը դարձել է խոշորագույն նվիրատվությունը բրիտանական համալսարանների պատմության մեջ:

Հատկացված գումարով Շվարցմանի անվան հումանիտար գիտությունների կենտրոն կհիմնադրվի, որտեղ նախատեսվում է միավորել Օքսֆորդի 11 հումանիտար ֆակուլտետներ և 2024-ին բացել արհեստական բանականության էթիկայի ինստիտուտ: Նոր բաժանմունքը կզբաղվի արհեստական բանականության և այլ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ կապված էթիկական հարցերի ուսումնասիրությամբ: 
 
Շվարցմանը նշել է, որ գումար է փոխանցել Օքսֆորդի համալսարանին, քանի որ արհեստական բանականությունը դարաշրջանի գլխավոր հարցն է: Նրա խոսքով՝ պետությունների մեծամասնությունը ներկա պահին պատրաստ չէ դրա հետ աշխատելուն, քանի որ դա տեխնոլոգիայի նոր տեսակ է:
 
Շվարցմանը Blackstone ներդրումային ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է և Ամերիկայի ամենահայտնի մեծահարուստերից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին