Կարևոր իրադարձություններ

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել

19 Հունիս, 2019 10:09
Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել Նոր Արտամետ գյուղի մի բնակիչ և կամավոր ներկայացրել ինքնաշեն ինքնաձիգի նմանվող 1 սարք և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 99 փամփուշտներ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին, ով իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ: Նաև հայտնել է, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իր պապի՝ Նոր Արտամետ գյուղի տան տանիքից փայտե տախտակներ տեղափոխելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին