Կարևոր իրադարձություններ

Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը

18 Հունիս, 2019 17:58
Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ:

ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը լրագրողներին ասել է, որ Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, նաև այդ երկրների հետ մինչև այս տարվա վերջ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության պլանը:

 

Լրահոս

Դիտել ավելին