Կարևոր իրադարձություններ

Վարչապետի նախաձեռնությունները շուտով նոր միս ու արյուն են ստանալու, այդ թվում՝ ԵՄ և ԵԽ օժանդակությամբ. Վլադիմիր Կարապետյան. Armenpress.am

18 Հունիս, 2019 17:51
Վարչապետի նախաձեռնությունները շուտով նոր միս ու արյուն են ստանալու, այդ թվում՝ ԵՄ և ԵԽ օժանդակությամբ. Վլադիմիր Կարապետյան. Armenpress.am

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ընդգծում է, որ դատական բարեփոխումների գործընթացը վարչապետի հայտնի ելույթից հետո նոր թափ է ստացել: Նրա խոսքով՝ այն ներառում է բոլոր ուղղությունները թե դատական համակարգը, թե ԲԴԽ-ն, նաև արդարադատության համակարգն ամբողջապես՝ ներառյալ կոռուպցիայի կանխարգելումն ու դեմ պայքարը: Վլադիմիր Կարապետյանը հարցազրույց է տվել, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև.

-Պարոն Կարապետյան, Հայաստանում է գտնվում ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Ի՞նչ ուղերձներով է Հայաստան ժամանել տիկին Գաբրիելա Բատիանի-Դրագոնին։

-Ինչպես հայտնի է՝ Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) միջև շփումներն ունեն կանոնավոր բնույթ: Ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման գործում ԵԽ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է և մենք ամենաակտիվ երկխոսության մեջ ենք Ստրասբուրգի հետ: 

Այսպես, ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ելույթից և բաձրաստիճան հանդիպումներից հետո Հայաստան ժամանեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկիեն, Հայաստանում էր գտնվում ԵԽ դեպարտամենտների տնօրեններից բաղկացած մեկ այլ բարձրաստիճան պատվիրակություն: Մեր գործակցության ինտենսիվությունը վկայություն է այն մեծ հետաքրքրության և շահագրգռվածության, որ տալիս է այդ կարևորագույն ինստիտուտը Հայաստանի հետ հարաբերություններին:

Այսօր էլ Գլխավոր քարտուղարի տեղակալը վերահաստատեց ԵԽ անվերապահ աջակցությունը վարչապետի նախաձեռնած արդարադատության համակարգի արմատական բարեփոխումներին: Եվ այդ աջակցությունը կլինի շոշափելի և համընդգրկուն:

 – Ի՞նչ ընթացքում են դատական համակարգի բարեփոխումները

– Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսելու իրավական նրբերանգների մասին, այն թողնելով ոլորտի մասնագետներին, սակայն իմ կողմից կասեմ, որ վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթից հետո գործընթացը նոր թափ ստացավ և այժմ ունի համապարփակ բնույթ։ Այն ներառում է բոլոր ուղղությունները՝ թե դատական համակարգը, թե ԲԴԽ-ն և վստահ եմ նաև արդարադատության համակարգն ամբողջապես՝ ներառյալ կոռուպցիայի կանխարգելումն ու դեմ պայքարը։

Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ իշխանության նախաձեռնություններն ամբողջությամբ ստացան ոչ միայն մեր հասարակության աջակցությունը, ինչը օրինաչափ էր և մեծ ոգևորություն է առաջացնում թիմի շրջանում, այլև միջազգային հանրության՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջատար կառույցների՝ ԵԽ, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական Միության լիակատար սատարումը։ Սրանք այն կազմակերպություններն են, որոնց հետ նաև սերտ կապեր ունեին ու շարունակում են որոշ դեպարտամենտների հետ ունենալ նախկին՝ հանցավոր ռեժիմի ծառաներն ու մարիոնետները։ Դրանք հեղեղեցին այդ կազմակերպությունները իրենց բողոքներով, փորձելով ազդել ժողովրդավարության համար «պատասխանատու» այդ ինստիտուտների վրա։ Նրանք վստահ էին, որ եվրոպական այս կառույցները կցուցաբերեն ֆորմալ մոտեցում ու վերապահումներով կմոտենան Հայաստանի իշխանության կտրուկ քայլերի նկատմամբ։ Ի պատիվ ԵԽ-ի, որի անդամ է նաև Հայաստանը, նաև մեզ հետ սերտ համագործակցության մեջ գտնվող ԵՄ-ի, վերջիններս ամբողջապես սատարեցին Հայաստանին, երբեմն նույնիսկ ավելի նորարար մոտեցումներով։ Պետք է ընդգծեմ, որ սա առաջին անգամ չէ՝ նույն այդ անձինք Հայաստանի դեմ ստեր էին տարածում հեղափոխությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում, օգտվելով նոր թիմի անփորձությունից, սակայն թե՜ ԵԽ և թե Եվրոպական Միությունը նախընտրում էր շփվել և լսել պաշտոնական Երևանին։

 Եթե ասեմ, որ եվրոպական ինստիտուտների այս արձագանքը տխրեցրել է ՀՀԿ-ական բեկորներին՝ ոչինչ ասած չեմ լինի։ Այսօր, կարելի է ասել, որ այդ թևն ամբողջապես ջախջախված և դեմորալիզացված է՝ նրանց չի ընդունում ոչ միայն սեփական ժողովուրդը, այլև՝ տարիներ շարունակ Հայաստանի արդարադատության համակարգը մի քանի տասնյակ միլիոնավոր եվրոներով հեղեղած եվրոպական ինստիտուտները։ Վերջիններս հավաստիացան, թե որքան անարդյունավետ է ծախսվել հսկայածավալ այդ օգնությունը և աներկբա աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանի որդեգրած գծին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին