Կարևոր իրադարձություններ

Հետախուզվող Արամ Հարությունյանի գործը վերամակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին. Factor.am

18 Հունիս, 2019 11:32
Հետախուզվող Արամ Հարությունյանի գործը վերամակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին. Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանը կքննի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի քրեական գործը։ Նիստը նշանակվել է հուլիսի 2-ին, ժամը 14։00-ին: Նշենք, որ այս գործով ինքնաբացարկ էր հայտնել Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Դատավորը կասկածներ ուներ, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար: Ըստ դատավորի՝ երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է:

Նա և՛ Քոչարյանի, և՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին