Կարևոր իրադարձություններ

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվել

15 Հունիս, 2019 13:08
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվել

Հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
 

Լրահոս

Դիտել ավելին