Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տան աշխատակիցները Թրամփի ծննդյան օրվա առթիվ երգել են Happy Birthday to You երգը

15 Հունիս, 2019 11:04
Սպիտակ տան աշխատակիցները Թրամփի ծննդյան օրվա առթիվ երգել են Happy Birthday to You երգը

Սպիտակ տան աշխատակիցները շնորհավորել են նախագահ Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ՝ միասին երգելով Happy Birthday to You երգը: Շնորհավորանքի տեսագրությունը Twitter-ում հրապարակել է ABC-ի լրագրող Դեն Լինդենը:

 Աշխատակիցները երգել են, երբ Թրամփը դուրս է եկել Սպիտակ տնից՝ Վարդագույն այգում հավաքվածների առաջ բժշկական ապահովագրության թեմայով ելույթ ունենալու համար:

Թրամփը շնորհակալություն է հայտնել ներկաներին ու անցել իր ելույթին:

Հունիսի 14-ին լրացել է Թրամփի ծննդյան 73-ամյակը:
 

Լրահոս

Դիտել ավելին