Կարևոր իրադարձություններ

Դատավոր Գագիկ Հեբոյանի՝ կաշառք ստանալու գործով արտագնա նիստը կկայանա Երևանում

12 Հունիս, 2019 22:19
Դատավոր Գագիկ Հեբոյանի՝ կաշառք ստանալու գործով արտագնա նիստը կկայանա Երևանում

Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործը կքննվի Երևանի դատարանում, հաղորդում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը: Կոտայքի մարզի դատարան գործուղված դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում է կայացրել արտագնա նիստը նշանակել հունիսի 13-ին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանն ավելի վաղ Հեբոյանի վերաբերյալ գործով ինքնաբացարկ էին հայտնել` հրաժարվելով քննել իրենց գործընկերոջ վերաբերյալ գործը: Դրանից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասւթյան դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ժամանակավոր գործուղվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և գործը մակագրվել է նրան:

 

Լրահոս

Դիտել ավելին