Կարևոր իրադարձություններ

Սպանություններ Արմավիրի մարզում. սպանվածները կասկածյալի կինն ու կնոջ եղբայրն են

11 Հունիս, 2019 18:01
Սպանություններ Արմավիրի մարզում. սպանվածները կասկածյալի կինն ու կնոջ եղբայրն են

Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է  գրում է shamshyan.com-ը՝  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։

Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։

Նշվում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին