Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

09 Հունիս, 2019 14:09
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա  Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.  

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համա­գործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատ­մամբ: Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունները շարունակական զարգացմամբ նպաստելու են մեր երկրների առաջընթացին ու բարեկեցությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին