Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ծնողներին ողջ-ողջ այրելու փորձ արած աղջիկն ավելի քան 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

06 Հունիս, 2019 17:15
Ռուսաստանում ծնողներին ողջ-ողջ այրելու փորձ արած աղջիկն ավելի քան 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասում 17-ամյա աղջիկը, որը կես տարի առաջ տունը դիտավորյալ հրդեհելու փորձ էր արել, կանգնել է դատարանի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պերմի երկրամասի քննչական վարչության կայքից։ 

Հայտնի է, որ աղջկան հրեշավոր հանցանքին մղել են ծնողների հետ ունեցած վատ հարաբերությունները․ ընտանիքում հաճախ են վեճեր ծագել, և աղջիկը, երազելով ազատվել ծնողներից, որոշել է հրդեհել տունը, երբ վերջիններս քնած են եղել։ 

Հրդեհի հետևանքով տունը գրեթե ամբողջությամբ այրվել է, սակայն աղջկա ծնողներին, բարեբախտաբար, հաջողվել է ողջ մնալ։ 

Դեռահասը շուտով ձերբակալվել է, նա մեղավոր է ճանաչվել 2 անձի սպանության փորձի և ուրիշի սեփականությունը դիտավորյալ ոչնչացնելու համար։ 

Դատարանի վճռով աղջիկը 5 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկվել է։ Նա պատիժը կկրի ուղղիչ գաղութում։

 

Լրահոս

Դիտել ավելին