Կարևոր իրադարձություններ

Որևէ վախենալու պահ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են. Օսիպյանը՝ քաղաքում սևազգեստ մարդկանց մասին

06 Հունիս, 2019 11:49
Որևէ վախենալու պահ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են. Օսիպյանը՝ քաղաքում սևազգեստ մարդկանց մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ  համաձայն է  վարչապետի այն կարծիքի հետ, թե կան մարդիկ, ովքեր փորձում են ցույց տալ, որ իրենք ամեն ինչ կարող են ՀՀ-ում։

 «Վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, և եթե այդպիսիք լինեն, կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը: Որևէ վախենալու պահ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկություններ են դրանք, հրապարակման ենթակա չեն», -  նշեց Օսիպյանը:

Օսիպյանը հայտնեց նաև, թե իրենց համար կապ չունի՝ որ քաղաքական ուժից կլինեն վերոնշյալ մարդիկ։

 

Լրահոս

Դիտել ավելին