Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ռուսական ու ղազախական բանկերը ՀՀ դրամական փոխանցումներ չեն կատարում, արգելված է

06 Հունիս, 2019 09:04
«Ժողովուրդ». Ռուսական ու ղազախական բանկերը ՀՀ դրամական փոխանցումներ չեն կատարում, արգելված է

«Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին՝ պատճա­ռաբանելով որ որոշ ժամանակով ար­գելված է Հայաստան դրամական փո­խանցում անել: 

Պարզվում է՝ այս խն­դիրն առկա է նաև Ղազախստանից դրամական փոխանցում իրականաց­նող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որևէ խոչընդոտ չկա Ռու­սաստանից կամ Ղազախստանից գու­մար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով՝ խնդիրը տեղի բանկային հա­մակարգի հետ է առնչվում: 

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն՝ ԱՄՆ դո­լարի նկատմամբ ղազախական տեն­գեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների՝ այս ամենի պատ­ճառն իրականում ԱՍՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հրահրած առևտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆո­նին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին