Կարևոր իրադարձություններ

Պարզ լճի հարակից անտառում փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

05 Հունիս, 2019 22:52
 Պարզ լճի հարակից անտառում փրկարարները  գտել են մոլորված քաղաքացիներին

Հունիսի 5-ին՝ ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու հարակից անտառում գտել են մոլորված Ա.Ա.-ին (ծնված 1993 թ.) և Ս.Շ.-ին (ծնված 1998 թ.):

 

Լրահոս

Դիտել ավելին