Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին

05 Հունիս, 2019 21:32
Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին:

Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Լիբանանի Հանրապետութան վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին:

 

Լրահոս

Դիտել ավելին