Կարևոր իրադարձություններ

Ես եմ բանակցային պրոցեսի փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին. Փաշինյան

05 Հունիս, 2019 12:00
Ես եմ բանակցային պրոցեսի փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին. Փաշինյան

 Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ  Փաշինյանը հայտնեց, որ ինքը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ է  ունեցել ու ներկայացրել է  Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը:

«Ու հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն, պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ», ,- հայտնեց վարչապետը։

Վարչապետը հայտնեց, որ դրանից հետո, երբ հանդիպմանը ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իր մոտ հարց է առաջանում.

«Ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»։

Փաշինյանը հայտնեց՝  ինքն է Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։

«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվել, նրանք տեղյակ չեն եղել», -եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին