Կարևոր իրադարձություններ

Մայիսին մետրոն 30,712-ով ավելի շատ ուղևոր է սպասարկել

03 Հունիս, 2019 20:33
Մայիսին մետրոն 30,712-ով ավելի շատ ուղևոր է սպասարկել

2019 թվականի մայիսին 2018 թվականի նույն ամսվա համեմատ Երևանի մետրոպոլիտենը 30,712-ով ավելի շատ ուղևոր է սպասարկել, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ ուղևորահոսքն աճել է շարժակազմերի քանակի ավելացման և կատարված ժամանակացույցի փոփոխության արդյունքում:

Մայիս ամսին, ընդհանուր առմամբ, Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1.73 մլն ուղևորի:

 

Լրահոս

Դիտել ավելին