Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի մոտ

03 Հունիս, 2019 10:22
Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի մոտ

Հունիսի 2-ին, ժամը 21:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ «Արվասար» ռեստորանի մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:46-ին, մարվել՝ 22:30-ին:

Չբնակեցված վագոն-տնակն ամբողջությամբ (15 քմ) այրվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին