Կարևոր իրադարձություններ

Շահագործման է հանձնվել Սարյան-Մաշտոցի պողոտա հատվածում գտնվող այգին

01 Հունիս, 2019 22:37
Շահագործման է հանձնվել Սարյան-Մաշտոցի պողոտա հատվածում գտնվող այգին

Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երեւանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտայում) գտնվող այգին:Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:

Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին:

Հանգստի գոտին բացել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երեւանի ավագանու անդամներ, հյուրեր:

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաեւծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաեւ լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվաններըհնարավորություն են տալիս ստեղծել պատկերներ եւ անցկացնել ջրալուսայինշոուներ՝ երաժշտության ուղեկցությամբ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀփոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նարեկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել: Նարեկ Կարապետյանը նշում է՝ համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական:

«Հանգստի գոտում մշտապես հնչելու է դասական երաժշտություն, սակայն 23:00-ից հետո մենք պահելու ենք ձայնային սահմանը, որ երաժշտությունը բնակիչներին չանհանգստացնի: Ինձ թվում է՝ լավ միջավայր կկարողանանք ապահովել, եւ այգին Երեւանի սիրված գոտիներից մեկը կլինի: Երեւանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է եւ զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որի համարմենք աշխատում ենք: Քաղաքապետը ճիշտ ուղղությամբ է տանում մայրաքաղաքի զարգացման քաղաքականությունը, եւ մենք, որպես քաղաքի ներդրողներից մեկը, միշտ հետաքրքրված եւ պատրաստ կլինենք համագործակցության հարցում»,- նշել է Նարեկ Կարապետյանը:

Կարեւորելով համայնք-մասնավոր հատված համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝մայրաքաղաքին նման հրաշալի նվեր մատուցելու համար:

«Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի վերջացել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաեւ այգու վերին հատվածի հետ կապված: Մենք նաեւ ներդրող ունենք, որն ուզում է ծրագիր իրականացնել այգու հարակից հատվածից սկսած մինչեւ Մանկական երկաթուղին ներառյալ: Իրականում շատ լավ պատկեր է ստացվելու, որովհետեւ «Հին Երեւան»նախագիծը, երբ վերջնականապես պատրաստ լինի, Խանջյանից սկսած կարող ենք այգիների միջով, ոտքով ուղիղ գալ-հասնել Մանկական երկաթուղի: Այստեղ շատ կարեւոր է երկխոսությունը, եւ երկխոսությունը ստացվում է, որովհետեւ երկու կողմից էլ կա մեծ սեր Երեւանի հանդեպ: Ինձ համար առաջնահերթությունը միշտ անվտանգությունն է: Քաղաքը պետք է լինի հետիոտնինը, քաղաքը պետք է լինի կանաչ եւ հարմար՝ապրելու ու երջանիկ լինելու համար»,- նշել է քաղաքապետը:

«Մենք չէինք կարող թողնել հարակից ստորգետնյա անցումի այն վիճակը, որն այսօր կա: Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն,այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփոձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին