Կարևոր իրադարձություններ

Հանրային վերահսկողություն՝ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող միջոցների նկատմամբ

05 Հունիս, 2019 14:30
Հանրային վերահսկողություն՝ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող միջոցների նկատմամբ
Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղեկանալու, թե յուրաքանչյուր ոլորտ բարեկարգելու համար որքան գումար է հատկացնում պետությունը: Անմասն չեն նաև Ճանապարհաշինական նպատակներով տրամադրվող պետական վարկային միջոցները: Արդյո՞ք ՀՀ քաղաքացին այսօր իրազեկված է, և որքանո՞վ է տեղեկատվությունը հասանելի նրա համար: Այս հարցերի պատասխաններն ստանալու, ինչպես նաև ոլորտը բարեփոխելու նպատակով Եվրոպական միության համաֆինանսավորմամբ Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում է «Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը» ենթադրամաշնորհային ծրագիրը։
 
ՃԱԱԽ-ն այս ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջարկել է ընդհանրապես ճանապարհաշինական ծախսերի հրապարակայնությունն ապահովելու համար մշակել եւ ներդնել ամփոփիչ տվյալների ձեւաթուղթ, որը հնարավորություն կտա հանրության լայն շրջանակի համար մատչելի ձեւով պարբերաբար հրապարակվող տեղեկությունների միջոցով ունենալ «իրական» հրապարակայնություն եւ ընդլայնել քաղհասարակության վերահսկողական ու հակակոռուպցիոն գործառույթները։ 
 
 
Հասարակական կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունը:
 
«Սա այն ծրագիրն է, որը միշտ հետաքրքրել է մարդկանց և եղել է ուշադրության կենտրոնում,քանի որ ճանապարհների անվտանգ լինելը շատ կարևոր է:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայքերում բյուջեի ծախսերի մասին շատ տեղեկատվություններ կան, դրանք բարդ է հասկանալը և կարող է մոլորության մեջ գցել. հնարավոր չէ համադրելի տեղեկատվություն ստանալ պաշտոնական ձևաչափերով, քանի որ դրանից միայն կհասկանան կազմողները: Սրանից կարելի է հետևություն անել, որ քաղաքացին կդժվարանա տեղեկացված լինել»,- նշում է ծրագրի համակարգող Լիլիթ Գալստյանը:
 
Դեռ 2018 թվականից «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի առկա չարաշահումները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:Այսօր յուրաքանրյուրին հետաքրքրում է ճանապարհային ծրագրի իրականացման ընթացքը, կառուցվող ճանապարհների որակը, և որ ամենակարևորն է՝ դրա համար ծախսվող միջոցները:
 
 
 Ծրագրի նպատակը ՀՀ-ում տրանսպորտի ոլորտում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող (պետբյուջե եւ վարկային հատկացումներ) միջոցների հրապարակայնության, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունն է, ինչը մեծապես կարող է նպաստել այդ միջոցների ծախման արդյունավետության բարձրացմանը։
 
 
Every citizen has the right to know how much money the state allocates to improve each sector. State loan funds provided for road-building purposes are not an exclusion. Is Armenian citizen aware enough today and how much information is available for him? Freedom of Information Center together with  National Road Safety Council NGO (NRSC) implement "Issues of publicity and public control of road construction programs" subgrant project, which is co-funded by the European Union.

 In the framework of this subgrant project, NRSC has proposed to develop and introduce a finalized data form to ensure the publicity of the road construction costs, which will enable the citizens to have "real" publicity and broaden the oversight and anti-corruption functions through publicly accessible information.

National Road Safety Council has started to study the information available on the official websites of the RA Ministry of Transport, Communication and Information Technologies, as well as the "Transportation Projects Implementation Organization" SNCO.

"This is a project that has always been of interest to people and has been in the focus of attention as the safety of roads is very important.

Studies have shown that there is a lot of information on budget spending on the websites that are difficult to understand and can be misleading. It is not possible to get comparable information in official format, as only those who comprehend it can understand it. So it can be concluded that it will be difficult for citizens to get informed ", says project coordinator Lilit Galstyan.

 From 2018 the existing abuse of the "North-South Road Corridor" project still remains in the center of attention of the public in 2018. Today everyone is interested in the course of implementation of the road program, the quality of roads being constructed and, most importantly, the means spent on it.

The goal of this subgrant project is the publicity and public oversight of funds spent on road construction projects (state budget and credit allocations) in the RA, which can greatly contribute to the increase of the efficiency of these funds.

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին